Գագիկ Ծառուկյան. «Լոնդոնում Հայաստանի դրոշակակիրը կլինի Ալբերտ Ազարյանը»
Սպորտ
16:23 28/10/2011

Գագիկ Ծառուկյան. «Լոնդոնում Հայաստանի դրոշակակիրը կլինի Ալբերտ Ազարյանը»

«Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը կլինի 20-րդ դարի մեր լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը»,- այսօր «Ֆորվարդ» մարզահագուստի ռուսական ընկերության հետ պայմանագրի ստորագրման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ-ի ղեկավարը նշեց, որ Ալբերտ Ազարյանը յուրահատուկ թալիսման է Հայաստանի հավաքականի համար: Նա մեր երկրի դրոշակակիրն էր նաև պեկինյան խաղերում, որտեղից հայ մարզիկները վերադարձան 6 մեդալով: ՀԱՕԿ-ի նախագահը չի կասկածում, որ Լոնդոնի Օլիմպիադայում մերոնց հաջողությունն ավելի ծանրակշիռ կլինի, և նվաճվելիք մեդալներն էլ այլ գույն կունենան:

«Այդ գործին կնպաստի մեր գործընկեր «Ֆորվարդի» մարզական հանդերձանքը: Ես հույս ունեմ, որ այն Հայաստանի օլիմպիականներին հաջողություն կբերի»,- ավելացրեց Գագիկ Ծառուկյանը:
 

Placeholder
Գագիկ Ծառուկյան. «Լոնդոնում Հայաստանի դրոշակակիրը կլինի Ալբերտ Ազարյանը»