Կարապետ Միքայելյան. «Շնորհակալ կլինեմ նաև այն դեպքում, եթե գումար չուղարկեն»
Սպորտ
18:11 28/10/2011

Կարապետ Միքայելյան. «Շնորհակալ կլինեմ նաև այն դեպքում, եթե գումար չուղարկեն»

Սամարայի «Կռիլյա Սովետովի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանը, ով սրտի վիրահատության համար գումարի կարիք ունի, հայտարարել է, որ չի պատրաստվում բուժման համար գումար խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Հիշեցնենք` վերջինս հայտարարել էր, որ պատրաստ է վճարել Միքայելյանին վիրահատության համար:

«Անձամբ ինձ հետ ոչ ոք չի կապվել: Երևանյան լրագրողներից մեկը զանգահարել է կնոջս և թելադրել հեռախոսահամարներ, որպեսզի ես զանգահարեմ: Իսկ ես չեմ պատրաստվում դա անել: Բացատրեմ` ինչու: Դիմել եմ խնդրանքով, բայց միևնույն ժամանակ զանգահարելու և օգնություն, գումար խնդրելու ցանկություն չունեմ: Անհրաժեշտ բոլոր հաշվեհամարները հայտնի են բոլորին: Եթե նրանք ինչ-որ գումար ուղարկեն, ես շնորհակալություն կհայտնեմ: Շնորհակալություն կհայտնեմ նաև այն դեպքում, եթե չուղարկեն, քանի որ արդեն արձագանքել են` իմանալով, որ ես հիվանդ եմ»,- Կարապետ Միքայելյանի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»:
 

Placeholder
Կարապետ Միքայելյան. «Շնորհակալ կլինեմ նաև այն դեպքում, եթե գումար չուղարկեն»