Արոնյանը և Դանիելյանը կմասնակցեն Վեյկ ան Զեեի մրցաշարին
Սպորտ
12:03 31/10/2011

Արոնյանը և Դանիելյանը կմասնակցեն Վեյկ ան Զեեի մրցաշարին

Լևոն Արոնյանը 2012 թ. հունվարի 14-29-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք նշանավոր «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր` «A» մրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Արոնյանի մրցակիցները կլինեն Կառլսենը, Կարյակինը, Տոպալովը, Իվանչուկը, Հաշիմովը, Կամսկին, Նակամուրան, Ռաջաբովը, Գելֆանդը, Գիրին, Կարուանան, Նավարան և Վան Վելին:
Էլինա Դանիելյանը կխաղա փառատոնի «C» մրցաշարում: Նրա մրցակիցները կլինեն հիմնականում տղամարդ գրոսմայստերներ:
 

Placeholder
Արոնյանը և Դանիելյանը կմասնակցեն Վեյկ ան Զեեի մրցաշարին