Հայաստանի պատանեկան ընտրանին բավարարվեց երկրորդ մրցանակով
Սպորտ
18:32 31/10/2011

Հայաստանի պատանեկան ընտրանին բավարարվեց երկրորդ մրցանակով

Թուրքիայում կազմակերպված մինչև 16 տարեկանների համաշխարհային շախմատային Օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանի թիմին: Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը համապատասխանաբար առավելության հասան Եսենբեկի, Քենենբաևի և Իսակժանովի նկատմամբ, իսկ Հովհաննես Գաբուզյանը խաղաղ դաշն կնքեց Թալայբեկովի հետ:

Վաստակելով 28,5 միավոր` Հայաստանի պատանեկան ընտրանին զբաղեցրեց 2-րդ տեղը` օլիմպիական նորընծա չեմպիոնին` Ռուսաստանի հավաքականին զիջելով 1,5 միավորով: Իրանի ազգային թիմը 27,5 միավորով հաստատվեց մրցանակային երրորդ տեղում: Նույնքան միավոր վաստակեցին նաև ադրբեջանցիները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեցին 4-րդ հորիզոնականում:
 

Placeholder
Հայաստանի պատանեկան ընտրանին բավարարվեց երկրորդ մրցանակով