Սվետլանա Գրիգորյանը 80 տարեկան է. Նրան պարգևատրել է երկրի ղեկավարը
Մշակույթ
14:02 31/10/2011

Սվետլանա Գրիգորյանը 80 տարեկան է. Նրան պարգևատրել է երկրի ղեկավարը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության և մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ այսօր երեկոյան` ժամը 18:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Երեկոյին ներկա կլինեն ՀՀ նախագահի և վարչապետի աշխատակազմերի ներկայացուցիչներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
 

Placeholder
Սվետլանա Գրիգորյանը 80 տարեկան է. Նրան պարգևատրել է երկրի ղեկավարը