Իսրայելցիները Samsung-ի պատճառով քնած են մնացել
Աշխարհում
15:57 31/10/2011

Իսրայելցիները Samsung-ի պատճառով քնած են մնացել

Իսրայելում Orange և Pelephone բջջային ընկերությունների բաժանորդները հոկտեմբերի 30-ին քնած են մնացել` ուշանալով աշխատավայրերից ու դասերից: «Mignews» -ի փոխանցմամբ, զանգվածային ուշացումների պատճառ են եղել բջջայի հեռախոսները, մասնավորապես, Samsung հեռախոսների հին մոդելները:

Տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 30-ին Samsung հեռախոսների ավտոմատացված համակարգը ինքնաբերաբար մեկ ժամ հետ է տվել ժամերը, ինչն էլ պատճառ է դարձել որոշ բնակիչների ահազանգներին: Միջադեպի վերաբերյալ տեղեկացրել են Samsung-ի գրասենյակ, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

Ըստ հիմնական վարկածի, բանն այն է, որ ժամերն ավտոմատ հետ են տվել այն հեռախոսները, որոնց պարամետրերի նախնական կարգավորումներում օգտատերերը որպես բնակության վայր չեն նշել Իսրայելը: Հոկտմբերի 30-ին Եվրոպան անցել է ձմեռային ժամանակի, ինչը ֆիքսված է եղել հեռախոսների ավտոմատացված համակարգում, մինչդեռ Եվրոպան բնակության վայր նշած իսրայելցիները «ժամային թյուրիմացության» զոհ են դարձել` մոռանալով, որ իրենց երկիրը ձմեռային ժամանակի է անցել դեռևս մեկ ամիս առաջ:

Placeholder
Իսրայելցիները Samsung-ի պատճառով քնած են մնացել