Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը վերանորոգվել է
Կրթություն, գիտություն
17:15 02/11/2011

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը վերանորոգվել է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վերակառուցվել են ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, ճաշարանը, ստեղծվել են համակարգչային և պարի նոր հայելիապատ սրահներ: Բուհի լսարանների, արվեստանոցների, աշխատասենյակների, կինոդահլիճների և ճաշարանի համար ձեռք է բերվել նոր գույք և տեխնիկա:

Վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, ներդրվել է ավելի քան 41 մլն դրամ:
Շրջայցից հետո վարչապետը դիտել է ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Գարեգին Նժդեհ» ներկայացումը:

 

Placeholder
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը վերանորոգվել է