Թունավորումներ. 3 տարեկան երեխան թունավորվել է շմոլ գազից
Առողջություն
11:07 02/11/2011

Թունավորումներ. 3 տարեկան երեխան թունավորվել է շմոլ գազից

Շմոլ գազից թունավորման նախանշաններով նախօրեին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բնակիչ 3-ամյա Տիգրան Միքայելյանը: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն կենտրոնի մեկ այլ տեղեկատվության համաձայն, նախօրեին դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի  բնակիչ, 1976 թվականին ծնված Հարություն Պետրոսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Իսկ նոյեմբերի 2-ին նույնպես դեղորայքային թունավորմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցի բնակիչներից 1979 թվականին ծնված Արմինե Սանոսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Placeholder
Թունավորումներ. 3 տարեկան երեխան թունավորվել է շմոլ գազից