Ադրբեջանում փակվել է վերջին կրոնական դպրոցը
Կրթություն, գիտություն
17:45 03/11/2011

Ադրբեջանում փակվել է վերջին կրոնական դպրոցը

Ադրբեջանում գործող բոլոր կրոնական դպրոցները փակվել են: Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել են փակված վերջին դպրոցի սաների ծնողները:

Նրանք հայտնել են, որ մի քանի օր առաջ ոստիկանության ներկայացուցիչները դպրոցի ղեկավարությունից պահանջել են փակել հաստատությունը: Ոստիկանները նշել են, որ որոշումն այդ մասին ընդունել է Ադրբեջանի կրոնական աշխատանքների գծով պետական կոմիտեի նախագահ Հիդայաթ Օրուջովը:

Թերթը նշում է, որ մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանում իրար հետևից նույն կերպ փակվել են Բադամդարում, Շաքիում, Լենքորանում և Զաքաթալայում գործող վերջին 4 մեդրեսեները: Ադրբեջանի կրոնական հարցերով պետկոմիտեի մամուլի ծառայությունը խուսափել է պարզաբանել 2001 թ-ից սկսած Ադրբեջանում գործող բոլոր 14 կրոնական դպրոցների փակվելու պատճառը:

Placeholder
Ադրբեջանում փակվել է վերջին կրոնական դպրոցը