Սիլվիո Բեռլուսկոնիի հեղինակած երգերի ձայնասկավառակը կթողարկվի այս ամիս
Մշակույթ
15:17 04/11/2011

Սիլվիո Բեռլուսկոնիի հեղինակած երգերի ձայնասկավառակը կթողարկվի այս ամիս

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հեղինակած երգերի ձայնասկավառակը վաճառքի դուրս կգա նոյեմբերի 22-ին: Այս մասին, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությանը, ասել է երգերի համահեղինակ Մարիանո Ապիչելան:

«Իրական սեր» ( "Vero amore") վերտառությամբ ալբոմում հավաքված են վարչապետի ու Ապիչելայի հեղինակած վերջին երգերը:
«Բեռլուսկոնին ինձ է ուղարկում տեքստերն, իսկ ես գրում եմ դրանց երաժշտությունը», - ասել է համահեղինակը, նշելով, թե ձայնասկավառակի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Նշենք, ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հաղոդում էին, թե հետաձգման պատճառ է հանդիսացել երկրի ֆինանսական ճգնաժամը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Իտալիայի վարչապետը երգում է դեռևս պատանեկան տարիներից: Այդ ժամանակներից է սկսվել նաև վերջինիս համագործակցությունը Ապիչելայի հետ: Երգերն հիմնականում իրենցից ներկայացնում են լատինամերիկյան մոտիվներով բալլադներ:

Նշվում է նաև, թե Բեռլուսկոնին հաճախ է երգել իր հեղինակած գործերը իր վիլլայում Իտալիա ժամանած բարձրաստիճան հյուրերի ընդունելությունների ժամանակ:

Placeholder
Սիլվիո Բեռլուսկոնիի հեղինակած երգերի ձայնասկավառակը կթողարկվի այս ամիս