Հայաստանում շուտով վաճառքի կհանվի iPhone 4S-ը
Տնտեսություն
17:00 04/11/2011

Հայաստանում շուտով վաճառքի կհանվի iPhone 4S-ը

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը Հայաստանում Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է, նոյեմբերի 11-ից վաճառքի է հանելու iPhone 4S սմարթֆոն հեռախոսը: Այդ մասին տեղեկացնում է «Orange Armenia» ընկերության ֆեյսբուքյան էջը:

iPhone 4s-ի վաճառքը սկսվել է հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում և ներկայումս վաճառվում է աշխարհի 29 երկրներում, իսկ մինչև տարեվերջ հեռախոսը հասանելի կլինի ընդհանուր առմամբ 70 երկրներում:

Արտաքինից iPhone 4S-ը նույն iPhone 4-ն է, սակայն «ներսից» բոլորովին նոր է: Բոլորին ցանկալի այդ սմարթֆոնն ունի ավելի հզոր A5 երկմիջուկ պրոցեսոր՝ 1 Գբ հաճախությամբ: Apple-ը պաշտոնապես հայտաարեկլ է, որ այս սարքը 7 անգամ ավելի արագ է աշխատում, քան նախորդ iPhone-ը: Սարքն ունի նաև նոր ալեհավաքային համակարգ, ինչը թույլ է տալիս փոխել ալեհավաքները՝ ավելի արագ կապ ապահովելու համար։
 

Placeholder
Հայաստանում շուտով վաճառքի կհանվի iPhone 4S-ը