Հայաստանի դպրոցները պատրաստ են ցուրտ ձմռանը
Կրթություն, գիտություն
15:41 04/11/2011

Հայաստանի դպրոցները պատրաստ են ցուրտ ձմռանը

«Ճիշտ է, ոչ բոլոր ավագ դպրոցներն ունեն կենտրոնացված կաթսայատներ, բայց ջեռուցվելու միջոցներ բոլորն ունեն : Ընդամենը 5-6 դպրոց է մնացել, որոնց ջեռուցման խմնդիրը կլուծվի արդեն 2012թ-ին»,- արձագանքելով հարցին, թե ի՞նչ վիճակում են դպրոցների ձմռան նախապատրաստական աշխատանքները տեղեկացրեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է մարզային դպրոցներին, ապա նրա խոսքով, յուրաքանչյուրի ղեկավարությունն ինքն է լուծում այդ խնդիրը:

 Նախարարության ներկայացուցիչը նաև, որ եթե համեմատեն, թե ինչ կար հինգ տարի առաջ և ինչ կա այսօր, տարբերությունն ակնհայտ է.

«Իհարկե` խնդիր է, քանի որ այսօր չպետք է ունենանք դպրոցներ, որտեղ երեխան կարող է ձմռանը մրսել, բայց նրանց թիվը բավականին նվազագույն է»:

Նախկինում ցուրտ ձմեռները բերում էին հանրակրթական ծրագրերի գրաֆիկի խախտմանը և, ասենք, ձմեռային արձակուրդները երկարում էին: Ի՞նչ իրավիճակ է այս իմաստով այսօր հարցին` տիկին Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր դպրոցներն օգտվել են աշնանային արձակուրդներից բացառությամբ նրանց, որ ջեռուցման խնդիր ունեն ու ըստ այդմ երկարացվելու է դրանց ձմեռային արձակուրդները.

«Ընդամենը 20 դպրոց է, որ չօգտվեցին աշնանային արձակուրդներից և միայն նրանց թույլ կտրվի երկարացնել ձմեռային արձակուրդները: Հայաստանի մնացած բոլոր դպրոցները գնում են ուսումնական պլանով այնպես, ինչպես նախատեսված է», - տեղեկացրեց Ն.Հովհաննիսյանը:

Որպես հավելում էլ ավելացրեց, որ, եթե նախապես հայտ չի ներկայացվել, բայց ցուրտ ձմռան պատճառով հնարավոր է խաթարվի ուսումնական գրաֆիկը, որոշ դպրոցների ձմեռային արձակուրդները հնարավոր է երկարացվեն արդեն գարնանային արձակուրդների հաշվին:

Placeholder
Հայաստանի դպրոցները պատրաստ են ցուրտ ձմռանը