Հատուկ դպրոցների թիվը պետք է նվազի
Կրթություն, գիտություն
15:56 04/11/2011

Հատուկ դպրոցների թիվը պետք է նվազի

Հատուկ դպրոցների թիվն այսօր 23-ն է, բայց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի համոզմամբ` դրանց թիվը պետք է  նվազեցնել` հասցնելով 7-8-ի: Այս մասին տիկին Հովհաննիսյանը հայտարարեց Աղվերանում ընթացող կրթության համակարգին նվիրված եռօրյա սեմինարի ժամանակ:

Հանրապետության 81 ներառական կրթությամբ հանրակրթական դպրոցներում այսօր սովորում է 1651 առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Ընդ որում այդ դպրոցներում մինչ օրենքի ընդունումն էլ սովորում էին այդպիսի կարիք ունեցող երեխաներ. «Նրանք ապահովված են մասնագետների հսկողությամբ, սննդով և այլն» ,- տեղեկացրեց բանախոսը:

Հետագայում ներառական կրթությամբ դպրոցների ընտրությունը կայացել է աշխարհագրական դիրքը հաշվի առնելով, այսինքն` կա՞ն արդեն այդ դպրոցի տարածքում ներառական կրթության ուսուցմամբ այլ  դպրոցներ , թե՞ ոչ:
Նշենք, որ Հայաստանում գործում է 1400 հանրակրթական դպրոց:

Այսօրվա դրությամբ քննարկվում է բուհերում հատուկ կրթություն իրականացնող մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցը :

Նշենք նաև, որ առաջիկայում նախատեսվում է փոփոխություններ ներառել «Հանրակրթության մասին» օրենքում, համաձայն որի ներառական կրթությունը Հայաստանում կդառնա համընդհանուր: Այլ խնդիր է, թե որքանո՞վ են մեր դպրոցները պատրաստ այդ գործընթացի համընդհանուրությանը կոնկրետ քաղաքաշինական նորմերի իմաստով:

Placeholder
Հատուկ դպրոցների թիվը պետք է նվազի