Իզաբելա Յալյանը վարկանշային միավորներ պարգևեց Հայաստանի հավաքականին
Սպորտ
13:34 07/11/2011

Իզաբելա Յալյանը վարկանշային միավորներ պարգևեց Հայաստանի հավաքականին

Փարիզում ընթացող աշխարհի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Իզաբելլա Յայլյանը: 53 կգ քաշային կարգի «C» խմբում նա երկամարտի 168 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ 27 մասնակիցների թվում հայտնվեց 16-րդ տեղում և վարկանշային առաջին 10 միավորը պարգևեց Հայաստանի կանանց ընտրանուն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշար է:
 

Placeholder
Իզաբելա Յալյանը վարկանշային միավորներ պարգևեց Հայաստանի հավաքականին