Երևանում է նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարարը
Տնտեսություն
14:30 07/11/2011

Երևանում է նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարարը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրավերով նոյեմբերի 7-ին, մեկօրյա աշխատանքային այցով, Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, նույն օրը նախարար Մ.Վարդանյանն ընդունել է Վրաստանի գործընկերոջը և ունեցել կարճ զրույց:
Նոյեմբերի 8-ին նախատեսվում է երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Գրիգոլ Վաշաձեն հանդիպում կունենա նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Placeholder
Երևանում է նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարարը