Դի Մարիան ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մեկ ամսով
Աշխարհում
14:17 07/11/2011

Դի Մարիան ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մեկ ամսով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի` «Օսասունայի» հետ խաղում (7:1) ստացած վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մեկ ամսով:

«Դի Մարիայի ազդրն է վնասվել,- «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է AS-ը:- Մենք դեռ որոշ տեստեր կանցկացնենք, բայց, ելնելով փորձից, արդեն հիմա կարող եմ ասել, որ երկար ժամանակ չի կարողանա վերադառնալ խաղադաշտ: Ենթադրաբար` մոտ մեկ ամիս»:

Հիշեցնենք, որ արգենտինացին փոխարինվել է հանդիպման 49-րդ րոպեին: Իսկ առաջին խաղակեսում նա հասցրել է երեք արդյունավետ փոխանցում կատարել:
 

Placeholder
Դի Մարիան ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մեկ ամսով