Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԳԱՏԷ-ի նպատակն է Իրանին ճնշումների ենթարկել: Այս մասին այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին: Նշենք, որ վերջինը նախկինում եղել է Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ում:
«Ես ամբողջովին տիրապետում եմ Իրանի միջուկային բոլոր մանրամասներին, և ձեզ ասում եմ, որ Իրանի միջուկային հարցը քաղաքական խնդիր է, եթե տեխնիկական կամ առարկայական լիներ, մենք այն կլուծեինք փոխըմբռնման արդյունքում և ՄԱԳԱՏԵ-ի միջնորդությամբ»,-հավելեց Իրանի բարձրաստիճան պաշտոնյան` նշելով, որ այդ կառույցը միջամտում է նույնիսկ հրթիռային ու միջուկային մարտագլխիկների հարցերում, ինչն իր իրավասությունների մեջ չի մտնում:
«Մենք երբեք միջազգային հարաբերություններում այդպես չենք վարվել»,-ասաց ԱԳ նախարարը, ավելացնելով, որ իրենք արդեն ավելի քան երեք տասնյակ տարի սովոր են այս քաղաքականությանը, իսկ իրենց տեսակետներն ու դիրքորոշումները հստակ, ամուր ու միասնական են:
ԱԳ նախարարը հիշեց ու մեջբերեց Իրանի նախագահի ու պաշտպանության նախարարի հայտարարությունները, թե իրենց քաղաքականությունն ու հայեցակարգը հիմնված չէ միջուկային զենքի վրա` որպես կանխարգելիչ զենք: «Եթե մենք ցանկանային միջուկային զենք արտադրել, շատ հստակ կհայտարարեինք ու կգնայինք դեպի միջուկային զենքի արտադրության ուղղությամբ և մեր խելքն ու փորձը ցույց են տալիս, որ միջուկային զենքը մեր նման երկրների համար կանախարգելիչ չէ», -հայտարարեց իրանցի դիվանագետը: