Լեոնարդոյի նկարները՝ ռեկորդային ապահովագրությամբ
Մշակույթ
10:06 08/11/2011

Լեոնարդոյի նկարները՝ ռեկորդային ապահովագրությամբ

Լոնդոնի ազգային պատկերասրահում բացվող Լեոնարդո Դա Վինչիի ցուցահանդեսը ապահովագրել են ռեկորդային՝ 2,4 միլիարդ դոլարով: Հենց այսքան են գնահատում նկարների հնարավոր վնասումը կամ գողությունը: Ցուցահանդեսի օրերին թանգարանում գործելու է անվտանգության ուժեղացված համակարգ, բոլոր նկարները տեղադրվելու են հատուկ ապակու տակ, հաղորդում է The Daily Telegrap-ը:

Ցուցահանդեսում ներկայացվելու է Դա Վինչիի ինը նկար: Ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ կցուցադրվեն կտավներ, որոնք մինչ այդ միասին չեն ներկայացվել: Հետաքրքրությունը ցուցահանդեսի հանդեպ շատ մեծ է, արդեն վաճառվել են ռեկորդային քանակի տոմսեր: Համարվում է, որ Դա Վինչին իր կյանքի ընթացքում նկարել է շուրջ 20 կտավ, որոնցից պահպանվել է միայն 15-ը, նրա նկարներից շատերի արժեքը հայտնի չէ:

Placeholder
Լեոնարդոյի նկարները՝ ռեկորդային ապահովագրությամբ