Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվան և Թբիլիսին ստորագրել են Ռուսաստանի`ԱՀԿ-ին անդամակցելու մասին համաձայնագիրը
Վրաստանն ու Ռուսաստանը ստորագրել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ համաձայանագիրը: Այս ասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նշենք, անցած հանգստյան օրերին շվեյցարական միջնորդությամբ անցկացված բանակցությունների ժամանակ հայտարարվել էր, թե Ռուսաստանը պատրաստ է միանալ ԱՀԿ-ին Վրաստանի հետ փոխզիջումային համաձայնության գալով:
Ինչպես նշվում է, արդեն դեկտեմբերի 15-17-ին ԱՀԿ-ի գլխավոր խորհուրդը կարող է հավանության արժանացնել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը, որին այդ երկիրը փորձում էր միանալ 18 տարի շարունակ ընթացող բանակցությունների ընթացքում:
Նշենք, Առևտրի համաշխարհային կազմակերպություnը միավորում է 153 պետություն և նոր անդամակցության վերաբերյալ որոշումն ընդունվում է կոնսենսուսի սկզբունքով:
Ավելի վաղ, Վրաստանը՝ դեմ արտահայտվելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ անդամակցությանը, պահանջում էր իր վերահսկողության տակ հանձնել Ռուսաստանի և Աբխազիայի և Ռուսաստանի և Հարավային Օսիայի սահմաններին գտնվող ուղեկալները:
Փոխզիջումային տարբերակը նախատեսում է ռուս-վրացական սահմանի վրա չեզոք գուտու, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսյայի հետ ապրանքաշրջանառության էլեկտրոնային վերահսկողության համակարգի ստեղծում: