Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին քննադատել է անգլիական մարզական մամուլին: Նրա կարծիքով` անգլիացի լրագրողներին ավելի շատ իր կյանքն է հետաքրքրում, քան մարզական հաջողությունները:
«Նրանք, որպես կանոն, ավելի շատ խոսում են իմ անձնական կյանքի, քան այն մասին, թե ինչ եմ անում խաղադաշտում,- Բալոտելլիի խոսքերը մեջբերել է «Guardian»-ը:- Դա նորմալ է, բայց արդեն հոգնեցնում է ինձ: Եվ եթե չանեի այն ամենը, ինչ անում եմ, տխուր կլիներ: Ես խելագար չեմ, թեպետ երբեմն տարօրինակ արարքներ եմ կատարում»: