Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը «Սանթոսի» հետ
Աշխարհում
13:55 10/11/2011

Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը «Սանթոսի» հետ

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2014 թ.: Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը: Նոր համաձայնագրով 19-ամյա հարձակվողի աշխատավարձը բարձրացվել է 50 տոկոսով:
Հիշեցնենք, որ Նեյմարի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում եվրոպական ֆուտբոլի գրանդները` «Բարսելոնը», «Ռեալը» և «Չելսին» : Իսկ ինքը` Նեյմարը, հաճախ է հայտարարել, որ ցանկանում է կարիերան շարունակել «Սանթոսում»:
 

Placeholder
Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը «Սանթոսի» հետ