Հայաստանի հավաքականը կորցրեց Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունը
Սպորտ
20:25 11/11/2011

Հայաստանի հավաքականը կորցրեց Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունը

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջին տուրում այսօր Հայաստանի հավաքականի մրցակիցը Գերմանիայի թիմն էր: Հաշվետու տուրից առաջ մրցակիցները հավասար միավորներով բաժանում էին 1-2-րդ տեղերը, ուստի հասկանալի է, որ նրանց առերես խաղում պետք է դաժան պայքար ծավալվեր, քանի որ նժարին մայրցամաքի չեմպիոնի կոչումն էր: Նախ պարտիաներն ավարտեցին Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը` ոչ-ոքի խաղալով Արկադի Նայդիչի և Դանիել Ֆրիդմանի հետ: Այնուհետև պայքարն ավարտվեց երկրորդ խաղատախտակի վրա. ցավոք, Սերգեյ Մովսիսյանը զիջեց Ջորդ Մեյերին: Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Յան Գուստաֆսոնի հետ, և ամեն ինչ ավարտվեց…
Այսպիսով` Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 1,5:2,5 հաշվով: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Գերմանիայի ընտրանին:
 

Placeholder
Հայաստանի հավաքականը կորցրեց Եվրոպայի չեմպիոն դառնալու հնարավորությունը