Հայկ Կարապետյան. «Հայաստանի հանդբոլի հավաքականը լավ թիմ է»
Սպորտ
15:02 11/11/2011

Հայկ Կարապետյան. «Հայաստանի հանդբոլի հավաքականը լավ թիմ է»

Գերմանաբնակ մարզիկ Հայկ Կարապետյանը հավատում է, որ Հայաստանի հանդբոլի հավաքականը «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարում կկարողանա հաղթել և այդ հաղթանակով նպաստել մեր երկրում մարզաձևի հետագա զարգացմանը: Հայկը, ով մարզահրապարակի խաղացող է, Երևան է ժամանել իր եղբոր` դարպասապահ Հովհաննեսի հետ:

«Արդեն մարզվել եմ Երևանում: Դաշտը փոքր էր, և կարծում եմ` չէինք կարողանում ճիշտ անցկացնել պարապմունքը,- «Ուրբաթ» ակումբում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Կարապետյանը:- Ըստ իս` Հայաստանի հավաքականը լավ թիմ է և ընթանում է ճիշտ ճանապարհով: Հավատում եմ, որ կկարողանանք հաղթել և այդ կերպ մեր լուման ներդնել հայկական հանդբոլի զարգացման գործում»:

Ի դեպ, Հայկը և Հովհաննեսը Եվրոպայի ստորջրյա լողի բազմակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանի եղբոր` Անատոլիի որդիներն են: Նրանց հայրը ևս հայտնի լողորդ է, իսկ մայրը` Լյուբա Բուդաղյանը, հանդբոլիստուհի է եղել: Վերջինս Հայաստանի բազմակի չեմպիոնուհի է, մեր երկրի հավաքականի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադային:
 

Placeholder
Հայկ Կարապետյան. «Հայաստանի հանդբոլի հավաքականը լավ թիմ է»