Ակտիվացնելով ինտերնետ-փաթեթ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կստանան նաև անվճար ներցանցային խոսելաժամանակ
Տնտեսություն
14:20 11/11/2011

Ակտիվացնելով ինտերնետ-փաթեթ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կստանան նաև անվճար ներցանցային խոսելաժամանակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այս տարվա նոյեմբերի 10-ից 2012թ. հունվարի 31-ը, ակտիվացնելով «inet 100», «inet 200» կամ «inet 1000» ինտերնետ-փաթեթ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կստանան նաև անվճար ներցանցային խոսելաժամանակ` կախված փաթեթի չափից:

Այսպես, ակտիվացնելով «inet 200» փաթեթը, բաժանորդը կստանա ոչ միայն 200 ՄԲ ինտերնետ, այլ նաև 150 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Անվճար խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:

Ընկերությունից հիշեցնում են, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիվացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաև փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Placeholder
Ակտիվացնելով ինտերնետ-փաթեթ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կստանան նաև անվճար ներցանցային խոսելաժամանակ