Վոզնյակ. Հիմա արդեն համակարգիչն է ինձ հարմարվում, ոչ թե հակառակը
Տնտեսություն
17:34 11/11/2011

Վոզնյակ. Հիմա արդեն համակարգիչն է ինձ հարմարվում, ոչ թե հակառակը

Իմ անձնական կյանքը նախատիպար եմ ծառայեցնում ապագայի համար, անընդհատ մտածելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է հարմարցվեն ինձ, ու ոչ թե հակառակը: Սա համակարգչային արտադրության կայացման գործում մեծ ավանդ ունեցող, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դիրքորոշումն է:

Նրան այսօրվա արդյունքներն այնքան էլ չեն գոհացանում, անընդհատ նոր փնտրտուքների մեջ է: Լրագրողների հետ հանդիպմանը նա օրինակ հայտարարեց, որ ցանականում է մի ծրագիր գտնել, որի օգնությամբ կինը երբեք չի իմանա, թե որտեղ է ինքը: Առայժմ հաջողված տարբերակներից իդեալականը չի գտնվել:

Չնայած իր հեռախոսը նա համարում է իր մարդ-ընկերը, ով ունի գրեթե բոլոր զգայարանները ու մի բան էլ ավել, քան մարդը, սակայն Վոզնյակին չի գոհացնում նաև այն, որ հնարավոր է ինչ-ինչ պատճառով` բազմաշերտ կապի կամ այլ, չկարողանա իր ձայնը հասցնել ցանկացած տեղ ու պատասխան ձայն ստանալ:

«Մենք դեռ նոր ենք ոտնակոխում նոր տեխնոլոգիաների փուլը: Հիմա արդեն համակարգիչն է ինձ հարմարվում, ոչ թե ես իմ գործողություններն այնպես եմ կառուցում, որ նա ինձ հասկանա: Այսօր ես այս վիճակում եմ գտնվում»,-ասաց Վոզնյակը:
Պատմեց, որ երիտասարդ տարիքում իրեն ոգեշնչել են հաջողության հասած մարդկանց մասին պատմությունները: «Մեծ մրցանակի հանձնման արարողությունը, ինձ թվում է, Հայաստանի ուսանողներին, ճարտարագետներին, նույպես ներշնչաքի, ոգևորության աղբյուր կարող է հանդիսանալ»,-ասաց Սիլիկոնյան հովտի լեգենդ համարվող մասնագետը:

Հայտարարելով, թե ինքը հաճույք սիրող մարդ է, Վոզնյակն իր կյանքի հաճելի օրերը համարեց, ուսանողական տարիները, երբ ընկներներով որևէ տեղ էին հավաքվում, խել խելքի տալիս ու մտորում, թե ինչպիսին են լինելու ապագայի զարգացումները:
«Apple երբևէ ամենաշռնդալից հաջողություններից մեկն էր այդ ասպարեզում, մեծ, լավ կառուցված մի ընկերություն, բայց անկախ գյուտարարները այդպիսի խիստ կառույց ունեցող միջավայրերում իրենց շատ լավ չեն զգում: Ես փոքր խմբեր եմ սիրում, որոնք նոր գաղափարներ են քննարկում, փոքր մեկնարկային ընկերություններ եմ սիրում, որոնք շրջանակներից դուրս են մտածում, տարբեր մոտեցումներ որդեգրում»,-ասաց հյուրն ու նշեց, որ եղել է բազմաթիվ մեկնարկային ընկերություններում: «Հաճելի է, երբ զգում ես ինքդ քո ուժով կարող ես փոփոխության հասնել»,-բացատրեց նա:


 

Placeholder
Վոզնյակ. Հիմա արդեն համակարգիչն է ինձ հարմարվում, ոչ թե հակառակը