Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի ղեկավարությունը պետք է վերանայի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ երկրի հարաբերությունները: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին:
Վերջինիս խոսքերով, ՄԱԳԱՏԷ-ն «քաղաքական գործիք» է դարձել Միացյալ Նահանգների ձեռքերում, և այդ իսկ պատճառով սույն կառույցի հետ Իսլամական հանրապետության համագործակցության պայմանները վերանայման կարիք ունեն:
Նշենք, որ իրանական կողմի նման դիրքորոշումը կապված է գործակալության վերջին զեկույցի հետ, որում մասնավորապես նշվում է, որ Իրանը մի քանի տարի առաջ իրականացրել է մի շարք փորձարկումներ, որոնք կարող են կապված լինել միջուկային զենքի դետանացիոն մասի հետազոտությունների հետ:
Հիշեցնենք, որ Արևմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու ցանկության մեջ: Իր հերթին պաշտոնական Թեհրանը հավաստիացնում է, որ իր միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ բնույթ: