Պուտինը չի ցանկացել հանդիպել Գուսմանին
Տարածաշրջան
09:55 14/11/2011

Պուտինը չի ցանկացել հանդիպել Գուսմանին

Նախօրեին ռուսական առաջին ալիքը ցուցադրեց Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) 50-ամյակին նվիրված հոբելյանական հաղորդումը. դահլիճում էր նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Utro.ru-ի փոխանցմամբ, հաղորդումից հետո Պուտինը, նախ, խոստովանել է, որ վաղուց այդպես չի ծիծաղել, իսկ այնուհետ հրավիրել ՈՒՀԱ-ի անփոխարինելի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովին հանդիպման` քննարկելու առկա խնդիրները: Վ.Պուտինը նշել է, թե անցյալ հանդիպմանը Ա.Մասլյակովը այնքան էլ պատրաստ չէր նման քննարկման:

Հավանաբար, այս անգամ էլ ՈՒՀԱ-ի հաղորդավարը դժվարացել է պատկերացնել, թե ի՞նչ քննարկի Պուտինի հետ ու առաջարկել այցի գալ ՈՒՀԱ-ի ժյուրիում տասնյակ տարիներ իր տեղն ունեցող Յուլի Գուսմանի հետ` պատճառաբանելով, թե վերջինս հստակ առաջարկներ ունի: Սակայն Պուտինը հրաժարվել է հանդիպել Գուսմանին ու շեշտել. «Եկեք մենակ»:

Placeholder
Պուտինը չի ցանկացել հանդիպել Գուսմանին