Թուրքիան որոշում է կայացրել Սիրիայի դեմ կիրառել էներգետիկ պատժամիջոցներ
Քաղաքական
12:32 16/11/2011

Թուրքիան որոշում է կայացրել Սիրիայի դեմ կիրառել էներգետիկ պատժամիջոցներ

Թուրքիան որոշում է կայացրել Սիրիայի իշխանությունների դեմ կիրառել էներգետիկ պատժամիջոցներ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ» լրատվական գործակայությունը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով, պաշտոնական Անկարան «այլևս հույս չունի այլ միջոցներով ստիպել Սիրիայի իշխանություններին դադարեցնել բռնությունները»:

Ինչ վերաբերում է բուն կիրառվելիք պատժամիջոցներին, ապա նշենք, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, հայտարարություն էր տարածել այն մասին, որ իր երկիրը դադարեցնում է Սիրիայի հետ համագործակցությունը ածխաջրածնային հանածոների արդյունահանման ոլորտում: Յիլդիզի խոսքերով, բացի դրանից քննարկվում են  նաև Սիրիա` էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման տարբերակները:

 

Placeholder
Թուրքիան որոշում է կայացրել Սիրիայի դեմ կիրառել էներգետիկ պատժամիջոցներ