Հայազգի աշխարհահռչակ դիզայների զարդերն այսուհետ կներկայացվեն Հայաստանում
Տնտեսություն
15:15 16/11/2011

Հայազգի աշխարհահռչակ դիզայների զարդերն այսուհետ կներկայացվեն Հայաստանում

Երևանում նոյեմբերի 17-ին կբացվի աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Թաթեոսյան Լոնդոն» ընկերության ֆիրմային խանութը, որտեղ կներկայացվի աշխարհում մեծ ճանաչում ունեցող բարձրակարգ արծաթյա և ոսկյա զարդեր:

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Թաթեոսյան Լոնդոն» բրենդի հիմնադիր Ռոբերտ Թաթեոսյանը, հպարտ է, որ արմատներով հայ է և մեծ պատիվ է համարում, որ Հայաստանում ներկայացվում է իր բրենդը:

Ըստ նրա` Երևանում կներկայացվի այն տեսականին, ինչն աշխարհի ավելի քան 60 երկրների ընկերության խանութներում: «Երևանում ներկայացված տեսականին ամենաթարմն է լինելու: Իսկ Երևանի համար որևէ բացառիկ բան առաջարկելու մասին կմտածեմ այն ժամանակ, երբ ավելի լավ ճանաչեմ երևանցիներին»,- նշեց Ռոբերտ Թաթեոսյանը:

Նա նաև չբացառեց, որ Հայաստանում կզբաղվի ոսկերչության արտադրությամբ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահել, որ հայկական ազգանունը չի փոխել, Ռ.Թաթեոսայնը նշեց. «Անհերքելի է, որ հայկական ազգանունը որոշակի գրավչություն ունի: Մենք մեր բրենդի անունով հատուկ առևտրային տոնավաճառներ ենք կազմակերպում, և միշտ լինում են մարդիկ, ովքեր մոտենում են և հարցնում` հայ ես չէ»,- ընդգծեց նա:

 

 

Placeholder
Հայազգի աշխարհահռչակ դիզայների զարդերն այսուհետ կներկայացվեն Հայաստանում