ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Քաղաքական
11:53 17/11/2011

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Նոյեմբերի 28-ին ամենայն հավանականությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումը կհաստատվի կառավարության հաջորդ նիստի ընթացքում:

ԱԺ արտահերթ նիստի անցկացումը, ըստ Տ.Սարգսյանի, հիմնականում կապված է հարկային փոփոխությունների օրենսդրական փաթեթի ընդունման հետ: Ըստ վարչապետ` երեք օրվա ընթացքում հասցրել են քննարկել փաթեթի մոտ 60%-ը, դրա համար արտահերթ նիստի անցկացման անհրաժեշտություն կա:
 

Placeholder
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի