«The Guardian». Կեցցե Հայաստանը
Աշխարհում
15:36 17/11/2011

«The Guardian». Կեցցե Հայաստանը

«The Guardian» բրիտանական պարբերականը վերլուծականով անդրադարձել է Հայաստանի շախմատային կյանքին և նշել.

«Կեցցե Հայաստանը, որտեղ շախմատը դպրոցում դարձավ պարտադիր ուսուցում: Նախկին խորհրդային պետությունում մանկավարժները պնդում էին, որ շախմատ խաղաղալով երեխաների մոտ ի հայտ կգա պատասխանատվության զգացում: Հայաստանը խոշոր շախմատային երկիր է, աշխարհում ամենաուժեղներից մեկը, չնայած իր բնակչության թվաքանակին»,-գրում է պարբերականը:

«The Guardian»-ը հիշում է նաև անվանի հայ շախմատիստներին. «1960-ին աշխարհի չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը, ով ծնվել է Հայաստանում, և Լևոն Արոնյանը ներկայումս Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում երրորդն է:

Հայերն ասում են, որ իրենց քայլը՝ շախմատը դպրոցում պարտադիր ուսուցում դարձնելն ուղղված է այն բանին, որպեսզի դեռահասներն ավելի լավ դաստիարակվեն՝ բնավորություն ձևավորեն:

Հայաստանը ցանկանում է իր ազգային հավաքականը համաշխարհային ճանաչում ունենա և շատ ուրախ կլինի, եթե նոր ծրագրի շնորհիվ ավելի շատ արոնյաններ ծնվեն»,-նշվում է հոդվածում:

Placeholder
«The Guardian». Կեցցե Հայաստանը