Միջոցառումներ` նվիրված Ուսանողների միջազգային օրվան
Կրթություն, գիտություն
09:55 17/11/2011

Միջոցառումներ` նվիրված Ուսանողների միջազգային օրվան

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, այսօր տարբեր բուհերում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, փառատոներ, մրցանակաբաշխություններ, համերգային ծրագրեր:

Ժամը 12:00-ին Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգ-մրցանակաբաշխություն ԵՊՀ Ուսանողական Խորհրդի և Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

Մրցանակաբաշխության ընթացքում լավագույն ուսանողները կպարգևատրվեն ԵՊՀ ՈՒԽ արծաթե մեդալներով: Մրցանակները կհանձնեն այդ օրվա «նորընտիր ռեկտորը և պրոռեկտորները»:

1939թ. հոկտեմբերի 28-ին ուսանողները օկուպացված Չեխոսլովակիայում դուրս էին եկել ցույցի: Սակայն ֆաշիստ օկուպանտների կողմից ցույցը դաժանաբար ճնշվել էր, որի ժամանակ սպանվել էր ուսանող Յան Օպլետալը: Յանի թաղման օրը, նոյեմբերի 15-ը ևս վերածվել էր բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ էին ձերբակալվել: Նոյեմբերի 17 -ի վաղ առավոտյան գեստապոյականները շրջափակել էին ուսանողական հանրակացարաններն ու ավելի քան 1200 ուսանող ձերբակալել: Չնայած որ, այս ամենն ունի ողբերգական պատմություն, այնուամենայնիվ 1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում չեխ հայրենասեր ուսանողների պատվին կայացած ուսանողների համաշխարհային համաժողովի ժամանակ նոյեմբերի 17-ը հռչակվել է որպես ուսանողների համերաշխության միջազգային օր:

Placeholder
Միջոցառումներ` նվիրված Ուսանողների միջազգային օրվան