ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը .am տիրույթում կտրամադրի հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն
Տնտեսություն
17:27 18/11/2011

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը .am տիրույթում կտրամադրի հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ որ շուտով .am տիրույթում կտրամադրի հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն:

Այժմ, երբ ինտերնետը դարձել է կապի հիմնական միջոցներից մեկը, անհատները և կազմակերպությունները` ներառյալ այն ընկերությունները, որոնց գործունեությունն ամենևին էլ կապված չէ էլեկտրոնային կոմերցիայի հետ, ձգտում են իրենց ներկայությունը ապահովել և ուրույն դիմագիծն ունենալ նաև համացանցում:

Լինելով զարգացումներին ընդառաջ գնացող նորարարական ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է Հայաստանի բնակչությանը մատուցել ամենապահանջված ծառայություններից հերթականը: Հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման նախաձեռնության նպատակը բազմատեսակ ծառայությունները մեկ վայրում առաջարկելն է:

Ընկերությունից հայտնում են, որ ծառայության սակագների և ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն շուտով:

 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը .am տիրույթում կտրամադրի հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն