Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախկին կուլտուրիստ, էքշն ժանրի ֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վնասվածք է ստացել «Վերջին մարտը» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ: Ֆիլմն էկրան է բարձրանալու 2013 թվականին: Ռեժիսորը Կիմ Չժի Ունն է, քրեական դրամայի վարպետը, որը նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր:
Շվարցենեգերի մասնակցությամբ ֆիլմի սյուժեն բավականին պարզ է: Նարկոկարտելի պարագլուխը փախչում է դատարանի դահլիճից ու բանդայի հետ շարժվում դեպի Մեքսիկայի սահմանը: Միակ արգելքը նրանց ճանապարհին խուլ գյուղերից մեկի ոչինչ չկասկածող շերիֆն է: