Օսկարի հավակնում է 45 անիմացիոն ֆիլմ
Մշակույթ
10:02 19/11/2011

Օսկարի հավակնում է 45 անիմացիոն ֆիլմ

2012 թվականի «Օսկար» մրցանակին կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում հավակնում է 45 մուլտֆիլմ: Ցանկը հաստատել է կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիան: Մոտ ժամանակներս 45 հավակնորդներից կընտրվեն 10-ը: Երկրորդ մակարդակում արդեն կմնա 5 մուլտֆիլմ, որոնք էլ կլինեն «Օսկարի» հիմնական հավակնորդները:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս տարի լոնգ-լիստը հատկապես երկար է ու տարաբնույթ, այնտեղ կան տարբեր տեխնիկական հնարավորություններով նկարահանված մուլտֆիլմեր՝ նկարածից ու տիկնիկայինից մինչև 3D ու պլաստիլինային անիմացիա: Տարաբնույթ է նաև թեմատիկան՝ Վերմեերի նկարների, կորսված քաղաքի, թռչող գրքերի, տեխնածին աղետի, երեխայի, Հոլոքոստը վերապրածի մասին: Ընդ որում, խոշոր ստուդիաները «Օսկարի» համար կմրցեն երիտասարդ տաղանդավոր ռեժիսորների,այդ թվում ուսանողների հետ:

 

Placeholder
Օսկարի հավակնում է 45 անիմացիոն ֆիլմ