Հուլին Ժաո. Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցնել Ադրբեջանին, Չինաստանին և Թաիլանդին
Տնտեսություն
15:10 21/11/2011

Հուլին Ժաո. Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցնել Ադրբեջանին, Չինաստանին և Թաիլանդին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոյին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանին աջակացելու համար:
Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարը:

Մ.Վարդանյանը մեծ ձեռքբերում է համարել մի շարք կառույցների, այդ թվում Հեռահաղորդակցության միջազգային միության նախաձեռնությամբ կույր և վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոնի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց շփվել արտաքին աշխարհի հետ:

Նախարարն անդրադարձել է նաև Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիբերանվտանգության խնդիրներին աջակցելու և տեսակոնֆերանսների համար համապատասխան կահավորանքի տրամադրման հարցերին:

ITU գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն նշել է, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանն անցած տարվա համեմատ ԱՊՀ տարածաշրջանում ամենադինամիկ զարգացումն ու արդյունքներն է արձանագրել: Ըստ Հուլին Ժաոյի, Հայաստանն իր ցուցանիշներով այս տարի առաջ է անցնել Ադրբեջանին, Չինաստանին և Թաիլանդին:

Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը:

Placeholder
Հուլին Ժաո. Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է անցնել Ադրբեջանին, Չինաստանին և Թաիլանդին