Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի «Չելսին» պլանավորում է ձեռք բերել «Բոլտոնի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գարի Կեհիլի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է «Mirror»-ը, «կապույտների» ղեկավարությունը մտադիր է «Բոլտոնին» համապատասխան առաջարկ ներկայացնել հունվարյան տրանսֆերային պատուհանի շրջանում, քանի որ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հաղորդ ամռանը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը համարում է, որ Կեհիլը կամրապնդի թիմի պաշտպանությունը, որը վերջին շրջանում այնքան էլ հուսալի չի գործում: Սպասվում է, որ հնարավոր գործարքի արժեքը կկազմի 7 մլն ֆունտ ստեռլինգ: