Լևոն Արոնյանը միավորը կիսեց Գելֆանդի հետ
Սպորտ
13:10 23/11/2011

Լևոն Արոնյանը միավորը կիսեց Գելֆանդի հետ

Մոսկվայում կազմակերպված Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հետնապահի` Բորիս Գելֆանդի հետ: Քանի որ մյուս բոլոր պարտիաները նույնպես խաղաղ ելք ունեցան, հայ գրոսմայստերը 3,5 միավորով շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը: 2-4-րդ տեղերում հաստատված Կառլսենը, Նեպոմնյաշչին ու Կարյակինը նույնպես 3,5-ական միավոր ունեն: 3-ական միավորով նրանց հաջորդում են Անանդը, Իվանչուկն ու Սվիդլերը: Կրամնիկն ու Նակամուրան վաստակել են 2,5-ական, Գելֆանդը` 2 միավոր:
Ավելացնենք, որ այսօր Լևոն Արոնյանի մրցակիցը Սերգեյ Կարյակինն է:
 

Placeholder
Լևոն Արոնյանը միավորը կիսեց Գելֆանդի հետ