Լոս Անջելեսում քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը
Քաղաքական
12:46 23/11/2011

Լոս Անջելեսում քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի և Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման և Արցախին մշտապես սատարելու գործում:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Placeholder
Լոս Անջելեսում քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը