Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագիրքը ներկայացվել է հանրությանը
Մշակույթ
13:33 23/11/2011

Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագիրքը ներկայացվել է հանրությանը

«Ակադեմիա» ցուցասրահում տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաև մեծ մարդասերի հոբելյանին նվիրված ցուցահանդեսի փակման արարողությունը:

Ցուցահանդեսին ներկայացված հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին ներառվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրված պատկերագրքում:

««ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում այն ծրագրերին, որոնք ուղղված են զարգացնելու մշակույթին և կրթական ոլորտը: Այս բոլոր ծրագրերն իրականացվում են «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը երախտիքով կհիշի մեծ մարդասեր Նանսենին, իսկ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա աճող սերնդի համար` օգնելով էլ ավելի խորը զգալ և ընկալել նրա մեծությունը և փոխանցել այն իրենց ժառանգներին» , - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների Միավորումը:
 

Placeholder
Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագիրքը ներկայացվել է հանրությանը