Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Իրանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն
Մշակույթ
13:25 25/11/2011

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Իրանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Իրանում Հայաստանի և Հայաստանում Իրանի մշակույթի օրեր կանցկացվեն:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Հայաստանի դեսպանը, խոսելով հայ-իրանական մշակութային հարաբերությունների մասին, նշել է. «Երկու երկրների մշակութային հարաբերությունների զարգացման ճանապարհին ոչ մի խոչընդոտ գոյություն չունի: Երկու ժողովուրդների կրոնական տարբերությունը, հայերի և իրանցիների խաղաղ գոյակցությունը կարող է քաղաքակրթությունների երկխոսության լավ օրինակ ծառայել»:

Դեսպան Առաքելյանը, անդրադառնալով մշակույթի բնագավառում առաջիկայում իրականացվելիք երկկողմ ծրագրերին, նշել է. «Երևանը 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու ու Հայ տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ակնկալում ենք համատեղ մի շարք միջոցառումների անցկացում»:

Placeholder
Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Իրանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն