Դայմլերն այլևս Մայբախ չի արտադրելու
Տնտեսություն
09:57 26/11/2011

Դայմլերն այլևս Մայբախ չի արտադրելու

Գերմանական Daimler ավտոհսկան մտադիր է հրաժարվել ներկայացուցչական դասի Maybach ավտոմեքենաների արտադրությունից: Փորձագետների կարծիքով, այս մոդելի վաճառքի ծավալները, հաշվի առնելով ճգնաժամը, զգալի հետ են մնում նախապես ծրագրվածից:

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդուհանդերձ, Daimler-ի ղեկավարի խոսքով, Maybach-ի մոդելների վաճառքը շարունակվելու է այնքան, քանի դեռ 2013 թվականին չի արտադրվել S կարգի Մերսեդես ներկայացուցչական մեքենաների նոր սերունդը:

Placeholder
Դայմլերն այլևս Մայբախ չի արտադրելու