Երկրի ղեկավարը Գեղարքունիքում է
Առողջություն
11:00 26/11/2011

Երկրի ղեկավարը Գեղարքունիքում է

Այսօր վաղ առավոտյան աշխատանքային այցով Գեղարքունիք է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է Գավառից Panorama.am-ի թղթակիցը, երկրի ղեկավարը այդ քաղաքում եղել է Արաբկիր բժշկական համալիր- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում /ԵԴԱԻ/, շրջել կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, մատուցվող բուժծառայությունների որակին:

Լրագրողների հետ զրույցում «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ մարզերում նման ինստիտուտների ստեղծմամբ ավելի հասանելի են դարձել հատուկ կարիքներով երեխաների զարգացման գնահատումը, խնդիրների վաղ հայտնաբերումը և բուժումը:

Այսօր նման 7 կենտրոններ կան վեց մարզերում` Սպիտակ, Վանաձոր, Գյումրի, Արտաշատ, Գավառ, Իջևան, Արմավիր:
Մինչ օրս Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ներում վերականգնողական բուժում է ստացել ավելի քան 21 500 երեխա: Մտավոր և ֆիզիկական թերություններ ունեցող երեխաների բուժման և վերականգնման արդյունավետության բարձրացման նպատակով կենտրոնը առողջարան է ստեղծել Ապարանում: Վերջին երեք տարիներին առողջարանում բուժում է ստացել 480 երեխա:

Բաբլոյանն ասաց, որ մարզերում ստեղծված ինստիտուտներում աշխատում են տեղի մասնագետները, որոնք վերապատրաստման դասընթացներ են անցնում:

Placeholder
Երկրի ղեկավարը Գեղարքունիքում է