Դալիթա. Ես ու իմ խումբը ջանք չենք խնայում, որ լավ ելույթ ունենանք
Մշակույթ
15:57 30/11/2011

Դալիթա. Ես ու իմ խումբը ջանք չենք խնայում, որ լավ ելույթ ունենանք

«Ինձ համար արդեն մեծ հաղթանակ է, որ մրցույթն անցկացվում է Հայաստանում: Ես ու իմ խումբը ջանք չենք խնայում, որ լավ ելույթ ունենանք: Եթե հաղթեմ, ավելի ուրախ կլինեմ»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Դալիթան:

Նա նշեց, որ նախորդ տարվա Մանկական Եվրատեսիլի Հայաստանի մասնակից Վլադիմիր Արզումանյանը, ով հաղթանակ բերեց Հայաստանին, իրեն է նվիրել իր գնդակը` որպես հաջողության գրավական:

Դալիթան մրցույթի մյուս մասնակիցներին` 12 երկրի ներկայացուցիչների, մաղթեց, որ լավ ժամանակ անցկացնեն ու Հայաստանից լավ հիշողություններով վերադառնան իրենց հայրենիք, հիշեն հայաստանյան հյուրասիրությունն ու տեսարժան վայրերը:
 «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 2-3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան ներկայացնելու է «Welcome To Armenia» երգը: Դալիթայի և մյուս երեխաների հանդերձների հեղինակներն են ռեժիսոր Վահան Բադալյանն ու դիզայներ Լիլիթ Մարգարյանը:
 

Placeholder
Դալիթա. Ես ու իմ խումբը ջանք չենք խնայում, որ լավ ելույթ ունենանք