Վրաստանի նախագահ. «Հայաստանը մեզ համար շատ հարցերում օրինակելի երկիր է»
Քաղաքական
14:42 30/11/2011

Վրաստանի նախագահ. «Հայաստանը մեզ համար շատ հարցերում օրինակելի երկիր է»

Թբիլիսիում այսօր մեկնարկած  հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ հայ և վրաց գործարարներին ողջունեցին երկու երկրների նախագահներ` Սերժ Սարգսյանն ու Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինս իր ելույթը հիմնականում կառուցել էր Վրաստանի տնտեսական զարգացման մասին փաստերով, սակայն խոսեց նաև հայ գործընկերոջ` ՀՀ նախագահի վարած քաղաքականությունից:

Մասնավորապես, թվարկելով Վրաստանի հաջողությունները օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարում և ոստիկանական համակարգի կայացման ճանապարհին, Վրաստանի նախագահն ընդգծեց. «Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ նախագահ Սերժ Սարգսյանն անում է Հայաստանում, որպեսզի Հայաստանը շարունակի իր պատմությունն ու զարգանա: Եվ շատ բաներ կան, որ հիացնում են մեզ ու ստիպում ընդօրինակել»:

Ըստ Մ.Սաակաշվիլու, վրացական կողմը ընդօրինակելու առումով հատկապես ուշադրություն է դարձրել գյուղատնտեսական բարեփոխումներին, ինչպես նաև ՏՏ ոլորտի զարգացմանը. «Հայաստանը մեզ համար շատ հարցերում օրինակելի երկիր է»,- հավելեց Վրաստանի նախագահը:

Placeholder
Վրաստանի նախագահ. «Հայաստանը մեզ համար շատ հարցերում օրինակելի երկիր է»