Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ է ունենալու Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Համերգի մենակատարն է թավջութակահար Արամ Թալալյանը, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը:
Համերգի ընթացքում կկայանա Անտոնիո Կառլոս Գոմեսի «Օ Guarany» օպերայի նախերգանքի հայաստանյան պրեմիերան: Ծրագրում հնչելու է նաև Բրամս (Սիմֆոնիա N 2) և Ջիվան Տեր-Թադևոսյան (թավջութակի կոնցերտ):
Նշենք, որ համերգի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանությունը: