Եվրամիությունում համաձայնության չեն եկել իրանական նավթի վրա էմբարգո կիրառելու հարցում
Քաղաքական
10:46 02/12/2011

Եվրամիությունում համաձայնության չեն եկել իրանական նավթի վրա էմբարգո կիրառելու հարցում

Եվրամիության ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայանության գալ իրանական նավթի նկատմամբ էմբարգո սահմանելու հարցում: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը»:

Հիշեցնենք, երեկ ԱԳ նախարարները ընդլայնել էին իսլամական հանրապետության դեմ ավելի վաղ ընդունված պատժամիջոցների կիրառման շրջանակը: Լրացուցիչ պատժամիջոցներ էին մտցվել Իրանի իշխանությունների հետ կապ ունեցող մոտ 180 անձանց ու հաստատությունների նկատմամբ:

Այնուհանդերձ, ինչպես գրում է գործակալությունը, քննարկումների ժամանակ ԵՄ որոշ երկրներ դեմ են հանդես եկել իրանական նավթի վրա արգելք դնելու նախաձեռնությանը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, մասնավորապես, հայտարարել է, թե ընդդիմացող երկրների շարքում է եղել Հունաստանը, որն հիմնավորել է իր որոշումը այն հանգամանքով, թե իրանական նավթի արտահանման կրճատումները, որից Հունաստանը օգտվում է, էլ ավելի կբարդացնեն երկրի տնտեսական խնդիրները:

Placeholder
Եվրամիությունում համաձայնության չեն եկել իրանական նավթի վրա էմբարգո կիրառելու հարցում