Լարսում կուտակված մեքենաները այսօրվանից կտեղաշարժվեն
Տնտեսություն
10:25 03/12/2011

Լարսում կուտակված մեքենաները այսօրվանից կտեղաշարժվեն

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլիի հանձնարարականով այսօրվանից Վերին Լարսի անցակետում գտնվող հայ բեռնափոխադրողների բեռնատար մեքենաները հայկական կողմի տրամադրած հատուկ ծանրաքարշ մեքենաների օգնությամբ սկսել են տեղաշարժվել:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի փոխանցմամբ, այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Ռամազ Նիկոլայիշվիլին:

Վերին Լարսի անցակետում առատ ձյան և բքի պատճառով մնացած մեքենաներն ամբողջությամբ կտեղափոխվեն առաջիկայում` նշված ճանապարհի խնդիրների լուծման համար հայ-վրացական համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո, որի նպատակով այս պահին Վրաստանում ընթանում են քննարկումներ` հայ և վրացի մասնագետների միջև:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո, որը պարբերաբար հաղորդվում է նախարարության կողմից, և այդ ինֆորմացիան տեղադրվում նախարարության պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Լարսում  ավելի քան 150 բեռնատար մեքենա է կուտակվել:

Placeholder
Լարսում կուտակված մեքենաները այսօրվանից կտեղաշարժվեն