Ռեմբրանդտի հայտնի կտավի տակ այլ դիմանկար է հայտնաբերվել
Մշակույթ
10:16 03/12/2011

Ռեմբրանդտի հայտնի կտավի տակ այլ դիմանկար է հայտնաբերվել

Մասնագետները Ռեմբրանդտի վրձնին վերագրվող «Մորուքով ծերունին» կտավի տակ ուրիշ նկար են հայտնաբերել: Ռենտգենը ցույց է տվել, որ ծերունու պատկերի տակ այլ դիմանկար կա: Անավարտ այդ նկարում պատկերված դեմքը գրեթե չի երևում, սակայն ուրվագծերը համընկնում են Ռեմբրանդտի հայտնի նկարների հետ, գրում է BBC News-ը:

Նկարի հետազոտությունները կատարվել են ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Բացի այդ, «Մորուքով ծերունին», որը նախկինում վերագրվում էր Ռեմբրանդտի աշակերտներին, իրականում պատկանում է Ռեմբրանդտի վրձնին: Դա են ցույց տվել ռենտգեն հետազոտությունը և գեղարվեստական տեխնիկայի ուսումնասիրությունը: Մասնագետների կարծիքով, կտավը ստեղծվել է 1630 թվականին:

Placeholder
Ռեմբրանդտի հայտնի կտավի տակ այլ դիմանկար է հայտնաբերվել