Լոռու մարզպետը չբացառեց, որ խոզերի անկման պատճառը կարող է աֆրիկյան ժանտախտը լինի
Տնտեսություն
16:23 05/12/2011

Լոռու մարզպետը չբացառեց, որ խոզերի անկման պատճառը կարող է աֆրիկյան ժանտախտը լինի

«Մասնագետներն աշխատում են ու դեռ պարզ չէ, թե Լոռու մարզի Կաթնառատ ու Լորուտ գյուղերում ինչու են անկել կովերն ու խոզերը: Սպասում ենք մասնագիտական եզրակացության»,- այս մասին ասուլիսում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Նշենք, որի Լորուտում վերջին օրերին անկել էին յոթ խոզ: «Չենք բացառում, որ լինի աֆրիկյան ժանտախտ, քանի որ վերջին տարիներին մարզի Մոտկովի հատվածում արագ տարածվել էր աֆրիկյան ժանտախտը: Այդ հատվածում մարդիկ դադարեցին զբաղվել խոզաբուծությամբ: Բայց հիմա մարիդկ սկսել են կրկին, ու աֆրիկյան ժանտախտը նորից գլուխ է բարձրացրել: Բայց միայն մասնագիտական եզրակացությունից հետո կհստակեցվի»,- ասաց մարզպետը, նշելով, որ Կաթնառատում անկած կովերի պատճառների մասնագիտական եզրակացությանը նույնպես սպասում են:
 

Placeholder
Լոռու մարզպետը չբացառեց, որ խոզերի անկման պատճառը կարող է աֆրիկյան ժանտախտը լինի